«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանն Instagram-ի իր էջում եղբոր` Կարենի հարսանիքից լուսանկար է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.

«Ինքս ինձ նախանձում եմ այն մարդկանց հարցում, ովքեր շրջապատում են ինձ, մարդկանց, ում հանդիպում եմ, և նրանք դառնում են իմը, մարդիկ, ովքեր հավաքված են մեկ թիմում: Արտաքին աշխարհում նրանցից յուրաքանչյուրը հրաշալի մասնագետ է: Բայց նույնիսկ նրանք գիտեն, որ միայն ինձ հետ կարող են իրականացնել ոչ միայն իմ, այլև իրենց գաղափարները: Հաճա՞խ են ձեզ հասկանում կես բառից, 10 մարդ միաժամանա՞կ: Ինձ` այո: 7 հսկայական մեքենա դեկորներ, ծաղիկներով բեռնված ինքնաթիռներ, անձնակազմի տասնյակ աշխատակիցներ, նախապատրաստական փորձերի շաբաթներ: Եվ ահա... Այն ամենը, ինչ եղավ 16.09.2017-ին, աշխարհում եղավ առաջին անգամ: Ոչ մի կարևոր գաղտնիք դուք չեք կարող գտնել սոցիալական ոչ մի ցանցում, որովհետև 580 մարդ զարմացած էին այդ պահին այնքան, որ նրանց հեռախոսները հանգիստ դրված էին նրանց առաջ: Հենց դա է եղել նպատակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել