29-ամյա plus-size մոդել Էշլի Գրեմը Քիմ Քարդաշյանին համարել է ոճի իր խորհրդանիշը:

«Քիմ Քարդաշյանն իսկապես հիասքանչ է: Ինձ դուր է գալիս, որ նա միաժամանակ շքեղ և սեքսուալ է: Եվ դրա համար Քիմը ոչ մի հատուկ ջանք չի գործադրում: Նա ցուցադրում է իր մարմինը, բայց դա այնպես է անում, կարծես նոր է վեր կացել անկողնուց»,- կիսվել է 29-ամյա մոդելը:

«Met Gala-2017-ի ժամանակ Քիմը մոտեցավ ինձ և այնպես ողջունեց, կարծես մենք արդեն հարյուր տարի ծանոթ էինք: Մենք սկսեցինք զրուցել, իսկ հետո նա ինձ ասաց, որ ատամներիս արանքում ինչ-որ բան է մնացել»,- պատմել է Էշլին և Քարդաշյանով ոգևորված կիսվել իր գեղեցկության գաղտնիքներով:

«Դուք պետք է ձեր սեփական մարմնում ձեզ հարմարավետ զգաք: Այնպիսի հագուստ հագեք, որում ձեզ վստահ եք զգում: Մի մտածեք այն մասին, թե ինչ կասեն մարդիկ: Նորաձևության մեջ կանոններ չկան: Ավագ դպրոցում ես երկար ժամանակ հետևում էի նորաձևությանը: Այդպես շարունակեցի մինչև 20 տարեկանը: Բայց ես մոռացա այդ կանոնների մասին, երբ ինքս նորաձևության մի մասը կազմեցի»,- կիսվել է plus-size մոդելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել