«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ Հայաստանի արտաքին գոր­ծերի նախարար էդվարդ Նալբանդյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին, անդրադարձել էր նաև ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին:
 
«Խոսքն այն տարածքների վե­րադարձի մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցա­լուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
 
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը հետևեցին Արցախի պաշ­տոնյաների հայտարարությունները, ովքեր միաբերան նշում էին, թե Արցա­խում այնպիսի տարածքներ չկան, որոնց վերադարձի դեպքում անվտան­գության համակարգին վնաս չի հասց­վի: Երեկ էլ «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Նալբանդյանը նշել է, թե ին­քը խոսել է հայտնի երեք սկզբունքնե­րի և վեց տարրերի մասին: Որքան էլ արտաքին գերատեսչության ղեկավա­րը փորձում է արդարանալ և սրբագրել իրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը «Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում նշել է, թե առանց հստակ երաշխիքների և վս­տահության ամրապնդման՝ նման քայլի դիմելը սխալ է:
 
-Պարոն Եվսեև, ՀՀ արտաքին գործե­րի նախարարն իր ելույթում խոսել էր այն տարածքների վերադարձի մասին, որոնք անվտանգությանը վնաս չեն հասցնելու: Որպես ռազմական փորձա­գետ՝ կարո՞ղ եք ասել՝ կա՞ն արդյոք Ար­ցախում նման տարածքներ:
 
-Իհարկե, այդպիսի տարածքներ չկան, քանի որ հենց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ամեն ինչ կազմված է, գրված և թեկուզ փոքր խաթարումը կարող է ավելի վատ հե­տևանքների հանգեցնել: Կարծում եմ, որ առկա իրավիճակի, Ադրբեջանի հռետորաբանության և վարքագծի ֆոնին ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի բացառապես իրավիճակի էլ ավելի թեժացման և մարտական գործողությունների վերսկսման, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է: Եվ ես ինչքանով հասկացա, Արցախը պատրաստ չէ ոչ մի տարածք զիջել»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել