Հյուսիսային Կորեան կարող է Խաղաղ օվկիանոսում անցկացնել ջրածնային ռումբի ամենահզոր փորձարկումը՝ ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

«Դա կարող է դառնալ Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբի ամենահզոր պայթյունը»,- հայտարարել է նախարարը։

Նա ընդգծել է, որ դեռևս չգիտի, թե երբ կընդունվի նման որոշում, և ուրիշ էլ ինչ միջոցառումներ կձեռնարկի Փխենյանը Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով, քանի որ հրամանները տալիս է հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել