ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի 4-րդ հոդվածում նշվում է, որ.

Պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:

Նույն օրենքի 5-րդ հոդվածում նշվում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրման հարցը որոշվում է պարգևատրվող անձի մատուցած ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան։

Անկախ միջնորդությունում նշված պետական պարգևի տեսակից՝ պետական պարգևի տեսակը և նպատակահարմարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

34-րդ հոդվածը վերաբերում է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, որի ձևակերպումն այսպիսին է.

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին և ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել