Մեզանից յուրաքանչյուրը տարբեր վերաբերմունք ունի սիրո ռոմանտիկ դրսևորումների նկատմամբ՝ թե՛ որպես ականատես, թե՛ որպես այդ ամենի անմիջական մասնակից, նախաձեռնող:

Այս տղան մարդկանց արձագանքը փորձելու համար սիրո առաջարկություն արեց աղջկան, որն իրեն մերժեց: Մարդկանց արձագանքն, անխոս, ապշեցնող է: Նրանցից միայն մեկն արժանապատվորեն մոտեցավ տղային և սփոփեց:

Տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ վերաբերվում դիմացինի անհաջողություններին ու ցավին:

Կարծում ենք՝ մարդկանց պակասում է սրտացավությունն ու կամեցողությունը: Իսկ սիրելիին արված նմանատիպ ռոմանտիկ քայլերը, երբ մարդն այդ պահին նաև հասարակության աջակցության կարիքն ամենաշատն է զգում, պետք է միայն ողջունվեն ու քաջալերվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել