Ներկայացնում ենք փաստեր, որոնք դուք դժվար թե իմանայիք Խոյի մասին:  Վճռական են

Այս նշանին համապատասխան կենդանին ոչխարն է: Խոյը վճռականության, առաջնորդության, հեղինակության և նախաձեռնության խորհրդանիշ է տարբեր պատմություններում ու մշակույթներում:

Ագրեսիվ են

Նրանք ասում են այն, ինչ զգում են: Ամենը, ինչ նրանց մտքում է, դուրս է գալիս շուրթերից:

Կրակոտ են

Խոյերը հեշտ են բռնկվում, իմպուլսիվ են և կրքոտ: Կանգ չեն առնում իրենց նպատակի ճանապարհին:

Ֆանտաստիկ սիրեկան են

Խոյի ուշադրությունը գրավելու համար նրան հարցրեք արկածների մասին, ավտոմեքենայով շրջագայություն ծրագրեք և զարմացրեք ինքնաբուխ սեքսով:

Անհամբեր են

Շատ փոթորկուն էներգիա ունեն: Եթե այդ էներգիան հանելու հնարավորություն չունեն, եռում են և հուզականորեն պայթում:

Խոյը համբերություն չունի, չի կարողանում սպասել:

Շուտ ձանձրանում են

Խոյերն ամեն ինչից շուտ են ձանձրանում, եթե նրանց չզվարճացնեք, կգնան արկածներ փնտրելու՝ ձեզ մենակ թողնելով:

Նրանց պետք է, որ հարգեք իրենց ազատությունը

Շատ անկախ են: Խոյերից շատերը տառապում են կախվածության ֆոբիայով:

Սա նշանակում է, որ խոյին պետք է զուգընկեր, ով կաշխատի իր հետ զույգում և կաջակցի բոլոր ձեռնարկներում, ոչ թե ներքև կքաշի:

Խոյերն ուզում են իրենց կողքին տեսնել մարդու, ով կհարգի անձնական տիրույթի իրենց պահանջմունքը:

Նվիրված և գերհոգատար են

Խոյերը սիրում են հոգ տանել, նվիրված են ընկերներին, ընտանիքին, մտերիմներին:

Քեզ հավերժ կսիրի

Եթե Խոյը սիրահարվի ձեզ, այդ մասին կիմանաք:

Խոյը ձեզ կսիրի խորագույն կապվածությամբ և նվիրվածությամբ: Իր ամբողջ էներգիան կներդնի սիրելու և սիրված լինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել