Ներկայացնում ենք առաջին ամուսնական գիշերվա ավանդույթներն աշխարհի տարբեր երկրներում:

Եվրոպա


Միջնադարում Եվրոպայում հարսն առաջին գիշերը պետք է անցկացներ ոչ թե ամուսնու, այլ ֆեոդալի հետ:

Ֆեոդալը կարող էր տգեղ հարսնացուներից հրաժարվել, իսկ գեղեցիկ աղջիկների դեպքում այս կանոնը միշտ գործում էր:

Աֆրիկա


Աֆրիկայի որոշ ցեղերում ամուսնական առաջին գիշերը կոտրում էին հարսի դիմացի երկու ատամները՝ որպես ամուսնական մատանու նման խորհրդանիշ: Ամուսնացած կանայք չէին ամաչում իրենց անատամ ժպիտից, իսկ չամուսնացած աղջիկները փակում էին բերանը:

Սամոայում առաջին ամուսնական գիշերը պարտադիր պետք է հարսի քնած հարազատների շրջապատում անցներ: Նորապսակները պետք է սիրով զբաղվեին անձայն, որպեսզի հարազատներին չարթնացնեին, այլապես տղամարդուն ծեծ էր սպասվում հարազատների կողմից:

Հյուսիսային Աֆրիկայում սեքսն առաջին ամուսնական գիշերը ենթադրում էր հարսի՝ հերթով մերձեցում հարսանիքի հյուրերի հետ:

Կային ցեղեր, որոնցում ընդունված էր աղջկան կուսությունից զրկել շատ վաղ տարիքում՝ նախքան ամսեկանների սկսվելը: Դա պետք է բացարձակ օտար մարդ աներ: Առավել հաճախ դա լինում էր գյուղով անցնող զբոսաշրջիկ: Եթե ամսեկանները սկսվելու ժամանակ աղջիկը կույսր էր մնում, դա խայտառակություն էր համարվում, աղջիկը կարող էր երբեք չամուսնանալ:

Բահթու ցեղում նորապսակներն առաջին գիշերը ոչ թե սեքսով էին զբավում, այլ իրար էին ծեծում մինչև լուսաբաց, հետո ամեն մեկն իր հայրական տանը քնում էր: Հաջորդ օրը՝ նույնը: Իրար ծեծում էին մինչև մի քանի տարվա համար նախապես ազատվեին իրար հանդեպ վիրավորանքից: Երբեմն այդ ծեծը մահացու ելք էր ունենում:

Աֆրիկյան որոշ ցեղերում կուսազրկում էին ցեղի ամենատարեց կանայք, հատուկ գործիքով:

Երբեմն այդ պրոցեդուրան փոխարինում էին բնականով, բայց հարսին կուսությունից զրկում էր ոչ թե նրա ամուսինը, այլ փեսացուի հայրը, ավագ եղբայրը, քահանան կամ երեցը:

Արունտո ցեղում հարսին կուսությունից զրկում էին ապագա ամուսնու ընկերները: Կուսությունից զրկվելուց հետո աղջկա մոտ կարող էր ամեն ցանկացող գնալ և սեքսով զբաղվել նրա հետ մինչև հարսանիքը:

Մուսուլմանների շրջանում
Մուսուլմանների դեպքում ամուսնական առաջին գիշերը գրեթե չի փոխվել: Հարսի անմեղության ապացույց սավանը ցույց են տալիս փեսայի հարազատներին:

Առաջին ամուսնական գիշերվանից առաջ մուսուլմաները պետք է մի շարք կանոններ պահպանեն․

1. Մուսուլմանների առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում միայն այն բանից հետո, երբ հարսն ամուսնու տուն է տանում բոլոր անհրաժեշտ իրերը: Հարսի օժիտը փոքր տարիքից են հավաքում: Նա պետք է առնվազն 40 ծածկոց և բարձ ունենա:

2. Նախքան մերձեցումը ամուսինը պետք է ձեռքը դնի կնոջ գլխին, նրան մի քանի քնքուշ խոսք ասի և վերջում ասի. «Ալլահի անունով»: Հետո նորապսակները երկու ծիսական աղոթք են կարդում, տղամարդը ևս մեկ աղոթք է կարդում, որում Ալլահին խնդրում է օրհնել համատեղ ամուսնական կյանքը և բաժանության դեպքում օգնել պահպանել ընկերական հարաբերությունները:

3. Տղամարդը պարտադիր պետք է կնոջը շատ քաղցրավենիք և համեղ ըմպելիքներ մատուցի: Նորաթուխ կինը չպետք է վանի ամուսնուն, սառը և անտարբեր լինի:

4. Առավոտյան ամուսինները հատուկ ծեսից հետո սնունդ են ընդունում: Հաճախ սեղան են գցում և հարազատների են հրավիրում:

Չեչեններ
Առաջին ամուսնական գիշերը տեղի էր ունենում ամուսնության երրորդ օրը: Տղամարդը հատուկ կոստյում էր հագնում, որը հարսի հարազատներն էին նվիրել: Այդ ժամանակ հարսը պետք է պատրաստ լիներ ննջարանում, ուր նրան տանում էին ամուսնացած ընկերուհիները:

Ինտիմ մտերմությունից առաջ տղամարդը պետք է Ղուրանը բացի և աղոթի Ալլահին, հետո գիրքը ծածկի ամուր կտորով և կնոջը զրկի կուսությունից:

Դաղստանի մուսուլմաններ
Տղամարդը կնոջն արժանի էր լինում միայն նրա դեմ պայքարի ժամանակ հաղթելու դեպքում:

Եթե մարտը երկար էր շարունակվում, հարսին համոզում էին հանձնվել, դիտավորյալ նրան ուտելիք և խմիչք չէին տալիս:

Ամուսինը միայն կոնջը հաղթելուց հետո կարող էր տիրանալ նրան:

Գնչուներ
Հարսը պետք է մինչև առաջին ամուսնական գիշերը կույս մնա, այլապես կխայտառակի իր ընտանիքին: Նորապսակները երկու ընտանիքներից 3 հարգված կանանց հետ գնում են առանձին սենյակ և ստուգում հարսի անմեղությունը:

Նորապսակների սեքսը տեղի է ունենում առանց վկաների, բայց փեսան պետք է նեկայացնի հարսի անմեղության ապացույց սավանը:

Մեկ այլ վարկածով՝ 3 կին աղջկան զրկում են կուսությունից սավանով ծածկված մատով, որպեսզի նորապսակները չկարողանան կեղծել հարսի կուսությունը: Այլ վարկածի համաձայն՝ հարսը և փեսան առաջին անգամ սեքսով են զբաղվում բանկետի սեղանի վրա հյուրերի ներկայությամբ: Երբ հարսի անմեղությունն ապացուցովում է, կանայք սավանը դնում են սկուտեղի վրա, փաթաթում կարմիր ժապավեններով և ցույց տալիս հյուրերին: Կարմիր ժապավենները բաժանում են փեսայի հարազատներին որոշակի գումարի դիմաց: Ծեսից հետո հարսին կարմիր զգեստ են հագցնում, հանում են քողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել