Armtimes.com-ը գրում է.

Ապրիլյան պատերազմն իրոք հանկարծակիության գործոնի ազդեցություն թողեց ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում. armtimes.com-ին ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, հասարակական գործիչ Շահան Գանտահարյանը եւ նշեց՝ այդ իրադարձությունների ու դրանից առած դասերի առումով վերաբերմունքն էլ սփյուռքում նույնն է, ինչ Հայաստանում: Այս առումով՝ Գանտահարյանը նշեց, թե համահայկական տրամազորակցությունը օրհասի ժամին, արագ օժանդակության փութալու, առաջնագիծ վազելու տրամադրության դրսեւորումները համահայկական ընգրկում ունեին: Նույնն էր նաեւ նաեւ որոշակի բացթողումների անդրադառնալը:

Հատկապես զինտեխնիկայի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով, ինչպես Հայաստանում եղան դժգոհություններ, քննադատություններ ու հիասթափություն, նշեց Շահան Գանտահարյանը, նույնպես էլ սփյուռքում, եւ այդ խնդրի սրությունը զգացվեց նաեւ սփյուռքում: Բայց հետագայում, ասաց Գանտահարյանը, տեսանելի եղավ նաեւ ապրիլին արձանագրված թերությունների ու խնդիրների վերացման ուղղությամբ տարված աշխատանքները:

«Միաժամանակ կարծում ենք, որ այս կիսապատերազմական իրավիճակը, կամ որոշ պահերի նաեւ պատերազմական իրավիճակը պետք չէ երկարատեւ լինի, որովհետեւ մենք ուզենք կամ չուզենք, դա խոչընդոտում է մայր հայրենիքի զարգացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել