Ամեն տարի, սկսած 2009 թ.-ից, Հայ - ռուսական (Սլավոնական) համալսարանը կազմակերպում է միջբուհական ֆրանսիական երգի մրցույթ-փառատոն, որտեղ մասնակցում են Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները: Այս տարին էլ բացառություն չէր և առանձնացավ մի անակնկալով, որը, կարծում ենք, ունկնդիրը շատ կհավանի:  

Մրցույթի մասնակից ուսանողները, ովքեր, ի դեպ, ոչ պրոֆեսիոնալ երգիչներ են, միասին ձայնագրել են «Քեզ համար, Հայաստան» երգը և լիահույս են դրանով դիպչել բոլորիդ սրտերին: Հուսով ենք, որ այն ձեզ դուր կգա, իսկ վաղը հաճույքով կհետևեք մրցույթի եզրափակիչ փուլին: Դե ինչ, վայելեք` «Քեզ համար, Հայաստան»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել