Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ն հաստատել է Ազգերի լիգայի վերջնական տարբերակը:

Այս մրցաշարը հավաքականների ընկերական խաղերի մեծամասնությունը կփոխարինի պաշտոնականներով և նրանց թույլ կտա խաղալ կարգով հավասար թիմերի հետ:

Մրցաշարին կմասնակցեն եվրոպական բոլոր 55 հավաքականները: Թիմերը կբաշխվեն 4 լիգաներով (A, B, C և D)` համապատասխան ԱԱ-2018-ի եվրոպական որակավորման ավարտին իրենց վարկանիշին (2017 թվականի հոկտեմբերի 11-ից հետո գրանցված արդյունքները հաշվի չեն առնվի, այդ թվում` անցումային խաղերի արդյունքները):

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, A լիգայում կխաղան 12 թոփ-հավաքականները: Մյուս 12 հավաքականները կհայտնվեն B լիգայում, մյուս 15-ը` C լիգայում, իսկ մնաց 16-ը` D լիգայում:

A և B լիգաները բաղկացած կլինեն 4 խմբերից` 3-ական թիմերով: C լիգայում կլինի մեկ խումբ 3 թիմով, և 3 խումբ` 4-ական թիմերով: D խումբը կազմված կլինի 4 խմբից` 4-ական թիմերով: Հանդիպումները կանցկացվեն տանը և դրսում 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին (յուրաքանչյուր հավաքական 4-6 հանդիպում կանցկացնի` կախված խմբում թիմերի քանակից):

A լիգայի 4 խմբերի հաղթողները դուրս կգան եզրափակիչ փուլ, որը կանցկացվի 2019 թվականի հունիսին: Այն բաղկացած կլինի եզրափակիչներից, 3-րդ տեղի համար խաղից և եզրափակչից: Տանտերերին կորոշի ՈւԵՖԱ-ի գործկոմը 2018 թվականի դեկտեմբերին:

B, C և D լիգաների խմբերի հաղթողները կարգի բարձրացում կստանան: A, B և C լիգաների խմբերում վատագույն արդյունք ցույց տված հավաքականները կհայտնվեն ցածր լիգայում:

Եվրոպական հավաքականները կպայքարեն կամ Ազգերի լիգայում հաղթելու, կամ ավելի բարձր դիվիզիոնում հայտնվելու կամ էլ` իրենց դիվիզիոնում տեղը պահպանելու համար:

Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 24-ին:

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի (կվիճարկվեն 24 ուղեգրեր): Բայց այն կսկսվի ոչ թե սեպտեմբերին, այլ` մարտին (հավանաբար` 2019 թվականի մարտին): Եզրափակիչ փուլերի ավտոմատ ուղեգրեր չեն լինի (եզրափակիչ մրցաշարի խաղերը կընդունեն 13 ասոցիացիաներ):

Թիմերը կընդգրկվեն 10 խմբերում` 5-6 հավաքականով: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն հավաքականները կհայտնվեն եզրափակիչ փուլում: Եվրո-2020-ի ևս 4 մասնակից կորոշվի մրցաշարի անցումային խաղերում` Ազգերի լիգայի խմբերի 16 հաղթողների մասնակցությամբ (բոլոր 4 լիգաների բոլոր 4 խմբերի հաղթողները):

Յուրաքանչյուր լիգա կունենա իր փլեյ-օֆֆը, որը բաղկացած կլինի 2 մեկխաղյա կիսաեզրափակիչներից և եզրափակչից: Յուրաքանչյուր փլեյ-օֆֆի հաղթող Եվրո-2020-ի ուղեգիր կստանա: Եթե Ազգերի լիգայի խմբերի հաղթողներից մեկն արդեն հայտնված կլինի Եվրո-2020-ում ընտրական փուլի արդյունքում, ապա իր ուղեգիրն անցումային խաղերի միջոցով բաժին կհասնի դիվիզիոնի հաջորդ լավագույն հավաքականին: Եթե լիգայում անհրաժեշտ 4 թիմերը չհավաքվեն, ապա ազատ տեղերը կզբաղեցնեն ավելի ցածր դիվիզիոնի թիմերը` հաշվի առնելով Ազգերի լիգայում ընդհանուր վարկանիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել