Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սեպտեմբերի 28-ին նշանակված հանդիպման մասին։

«Երկուշաբթի մենք հեռախոսազրույց կանցկացնենք հարգարժան պարոն Պուտինի հետ, իսկ հաջորդ հինգշաբթի կհանդիպենք և ընթրիքի շուրջ կքննարկենք իրավիճակն Իդլիբում»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում գործարար ֆորումի ժամանակ։

Մայիսի սկզբից Սիրիայում ստեղծվում են դեէսկալացիոն 4 գոտիներ։ Համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել Աստանայում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից։ Ներկա պահին գործում են գոտիներից 3-ը՝ Սիրիայի հարավ-արևմուտքում, Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան) և Հոմս քաղաքի շրջանում։ Չորրորդ գոտու մեջ կմտնեն Իդլիբ նահանգը և հատվածներ հարևան Հալեպ, Լաթաքիա և Համա նահանգներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել