Հայկական բիզնեսի ճախրանքի վերին սահմանը ԱՌԵՎՏՈՒՐՆ է` առ և տուրը: Մի ձեռքով առնում ես, մյուսով` վաճառում: Մեկ գործողությամբ փողի շրջապտույտը փակվում է: 
Ահա և առևտրականի (ի դեպ, նախկինում դրանց սպեկուլյանտ էին անվանում) ամբողջ բիզնես-փիլիսոփայությունը: Ամենաբարդը` այդ երկու գործողությունների միջև տատանման լայնույթի վերահսկողությունն է, որքան այն մեծ է, այնքան հաջողակ բիզնեսմեն ես...
Դե հիմա արի ու սրանց համոզի, որ առևտուրը թարգեն, անցնեն արտադրությանը:
Արտադրություն-բիզնեսի և առևտուր-բիզնեսի մեջ մի փոքրիկ տարբերություն կա, ի տարբերություն երկրորդի՝ առաջինը բավականին բարդ է և պահանջում է որոշակի որակներ` մասնագիտական որակներ, կազմակերպչական ունակություններ և այլն:
Այ, մեր իշխանությունը իր որակներով բիզնես-առևտրական է, իսկ մենք նրանից պահանջում ենք բիզնես-արտադրողի որակներ...
Խանութպանից, ում ուղեղը միայն թերակշռելու վրա է մասնագիտացած, անհնար է տեխնոկրատ արդյունաբերող ստանալ:
Անհնար է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել