Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումը և Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ:

ԱՄԷ նախագահի ուղերձում ասվում է. «Օգտվելով  Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումի ուղերձում ասվում է.

«Օգտվելով Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և  բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:

Աբու Դաբիի արքայազն, ԱՄԷ զինված ուժերի գերագույն փոխհրամանատար Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Օգտվելով Ձեր երկրի Անկախության օրվա առիթից՝  պատիվ ունեմ հղելու Ձերդ գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Ցանկանալով Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ մշտական առաջընթաց և  բարեկեցություն Ձեր կառավարման ներքո։

Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները և հարգանքներիս հավաստիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել