«Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քրդստանի իշխանություններին չանցկացնել տարածաշրջանի անկախության հարցով հանրաքվե։ ԵՄ-ն այն համարում է անարդյունավետ»,- ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում։

«ԵՄ-ն հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին։ Միակողմանի գործողությունները, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հանդիսանում են անարդյունավետ, դրանցից պետք է խուսափել»,- հայտարարել է Մոգերինին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճանաչում է Քրդստանի իշխանությունների և Բաղդադի միջև չլուծված հարցերի առկայությունը և համարում, որ դրանք պետք է լուծվեն խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհով, որը կտանի փոխհամաձայնեցված լուծման՝ հիմնված իրաքյան Սահմանադրության դրույթների իրագործման վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել