Խոսքը խաղացող տղամարդկանց մասին է, որոնք սիրում են ազարտ, գեղեցիկ հարաբերություններ և բառեր, սակայն արագ ձանձրանում են միևնույն աղջկա հետ, մի խոսքով՝ կնամոլներ են: Աստղագուշակության համաձայն՝ որոշ տղաներ ավելի հակված են այդ վտանգավոր տեսակին: Ներկայացնում ենք կենդանակերպի նշաններին, որոնք ունակ են խենթացնելու և կոտրած տաշտակի առջև թողնելու:  

Երկվորյակներ

Նրանք միշտ հայելու կողքով անցնելիս նայում են իրենց և համացանցում տեղադրում են բացառապես իրենց մարզված մարմինը ցուցադրող լուսանկարներ:

Ոչ ոք նրանց մասին այնքան հոգ չի տանում, որքան հենց իրենք: Նրանք սիրում են օգտագործել կանանց միայն իրենց հաճույքների համար:

Առյուծներ

Առյուծներն իսկական կնամոլներ են, որոնք անընդհատ ինքնահաստատվում են և մյուսներից գովասանքի խոսքեր են սպասում: Նրանց երբեք չի գոհացնում մի կնոջ կարծիքը, և անընդհատ փոխում են զուգընկերուհուն:

Առյուծներին չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իրենց մասին: Նրանց միայն հետաքրքրում են հաճոյախոսությունները և ուշադրությունը:

Կարիճներ

Կարիճները սևեռված են հարցի ֆիզիկական կողմի վրա, իսկ դա նշանակում է, որ եթե դուք նրան չբավարարեք այդ հարցով, չեք հետաքրքրի նրան: Նա գերադաում է անիմաստ սեքսը ձեր հանդեպ ունեցած ուշադրությունից:

Կարիճները շատ ինքնավստահ են, գիտեն, որ իրենք սրիկա են և թեթևամիտ, բայց թքած ունեն դրա վրա: Ցավոք, նրանք կարծում են, թե դա իրենց հմայիչ է դարձնում, բայց դա այդպես չէ:

Աղեղնավորներ

Աղեղնավորները անկախություն են սիրում և ամեն ինչ անում են, որ կանայք իմանան, որ իրենց միայն պատահական սեքս է պետք: Սակայն նրանք չեն հասկանում, թե որքան անհեթեթ է թվում դա կողքից, երբ ուզում են հարաբերություն սկսել սրճարանում կամ ակումբում:

Նրանք գիտեն, որ իրենց գործադրած միջոցները սովորաբար չեն աշատում, բայց ձևացնում են, թե միևնույն է, թե կանայք ինչ են մտածում, նույնիսկ եթե նրանց համար միևնույն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել