Yerkir.am-ը գրում է.

Ինձ համար անհասկանալի է այն իրարանացումը, որն առաջացել է երեկ «Հայաստան-Սփյուռք» համաժողովին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթից հետո: Ինչ է երեկ ներկայացրել նախարարը` ներկայացրել է այն, ինչ-որ բազմիցս հրապարակվել է: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա նշեց, որ Նալբանդյանը միայն հիշեցրել է երեք համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը Քոչարյանի խոսքով` ներկայացնելով այդ տարրերը` Նալբանդյանը երկու բան է նշել:

«Այն, ինչ որ վերաբերվում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ կա և այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որևէ զենքի համար հասանելի չլինի: Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, ապա պետք է ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Ըստ էության, ինչ-որ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, ինձ համար ուղղակի զարմանալի է, ոչ մեկ ոչ մեկի ոչ մի տարածք չի տալիս, խոսքը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը կար, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները»,-ասաց փոխարտգործնախարարը:

Նա նշեց նաև, որ, առհասարակ, բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև, այսինքն` եթե կրակում են, սադրում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել