ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսել են խաղողի մթերումների գործընթացը:

Մասնավորապես՝  Արարատի մարզում մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Մասիսի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Մրգավանի մթերման կետում, «Բագրատ գրուպ» ՍՊԸ-ն՝ «Մրգանուշի գինու կոնյակի գործարան» և «Տավինկո» ՍՊԸ-ների մթերման կետերում, «Արարատի գինու գործարան», «Վեդի Ալկո», «Տավինկո», «Վան-777»           ՍՊԸ-ները: Սեպտեմբերի 19-ից խաղողի մթերումներ է իրականացնում նաև «Ավշարի գինու գործարան» ՍՊԸ-ն:

Սեպտեմբերի 20-ից մթերումները կսկսեն «Շատո Առնո» ՍՊԸ-ն, սեպտեմբերի 21-ից`  «Արտաշատ վինկոն» ՓԲԸ-ն, սեպտեմբերի 23-ից` «Արեգակ», սեպտեմբերի 26-ից` «Շահումյան վին» և «Մրգանուշի գինու կոնյակի գործարան», իսկ սեպտեմբերի 30-ից` «Սիսավանի գինու գործարան» ՍՊԸ-ները:

Արմավիրի մարզում խաղողի մթերումները սկսել են «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «Երևանի «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատ» ԲԲԸ-ն՝ Ամասիայի մթերման կետում, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Նորապատի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Արմավիրի մթերման կետում, «ՄԱՊ» և «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ները, «Սամկոն» ՍՊԸ-ն՝ Հացիկի մթերման կետում և «Մերձավանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն:   

Սեպտեմբերի 25-ից խաղողի մթերումներ կիրականացնեն նաև «Արփենիկ գ/կ գործարան», սեպտեմբերի 26-ից` «Ալվան»  և հոկտեմբերի 1-ից` «Ինտերալկո» ՍՊԸ-ները:

Արագածոտնի մարզում մթերումները սկսել են «Արմենիա վայն» գործարան», «Վան Արդի», «Ոսկեվազի գինու գործարան», «Հայասի գրուպ» և «Գոլդն գրեյպ արմաս» ՍՊԸ-ները:

Կոտայքի մարզում «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն՝ Քանաքեռավանի մթերման կետում և «Եղվարդի գինու գործարան» ԲԲԸ-ն են մթերումներ իրականացնում: Այստեղ  սեպտեմբերի 21-ից մթերումները կմեկնարկեն նաև «Բյուրեղ ալկո», իսկ սեպտեմբերի 22-ից` «Գլանժ ալկո» ՍՊԸ-ներում:

Տավուշի մարզում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն Բերդի մթերման կետում և «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն Դեբեդավանի մթերման կետում  սեպտեմբերի 20-ից  կսկաեն խաղողի մթերումները:

«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն մարզում մթերումներ կիրականացնի սեպտեմբերի 25-ից:

Վայոց Ձորի մարզում մթերումները կսկսվեն հոկտեմբերի 1-ին տասնօրյակում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խաղողի մթերման պայմանագիր չունեցող գյուղացիական տնտեսություններին առաջարկում է պայմանավորվածություններ ձեռք բերել մթերող ընկերությունների հետ՝ խաղողի իրացումն առանց հերթերի կազմակերպելու նպատակով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել