Yerkir.am-ը գրում է.

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Մայքլ Ֆելոնի հետ հանդիպման ընթացքում պայման է առաջադրել անկախության վերաբերյալ հանրաքվեն հետաձգելու համար: Նա նշել է, որ Բաղդադը պետք է անկախության մասին բանակցություններ սկսի, և միջազգային երաշխիքներ լինեն, որ այդ համաձայնությունը չի խախտվի. հայտնում է kurdistan.ru-ն:

Հանդիպումը կայացել է երեկ` սեպտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ Իրաքի գերագույն դատարանն ավելի վաղ որոշում է կայացրել դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի անկախության մասին հանրաքվեի անցկացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել