BlogNews.am-ն արդեն պատմել է «Նվագախմբի երեխաները» նախագծի մասին, որտեղ նկարահանվում են տասներեք հիմնական կերպարներ: Նրանից մեկն էլ Աշոտ Ղազարյանի թոռնուհին է՝ Անահիտը: Դերասանը միշտ չի հասցնում ներկա լինել նկարահանումներին, բայց թոռնուհու աշխատանքին հետևում է. «Անահիտը մյուզիքլում մարմնավորում է թիթիզ աղջնակի, ով անընդհատ սոցցանցերում սելֆիներ ու տեսագրություններ է տեղադրում, ուրախանում կամ տխրում ստացած լայքերի քանակից»:

Դերասանը վստահ է, որ «Նվագախմբի երեխաներ» մյուզիքը, միանշանակ, սիրվելու է, քանի որ իր ֆորմատով առաջինն է. «Ինչքանով հասցրել եմ ծանոթանալ նախագծին, կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ հայ մանուկները հեռուստաէկրանից տեսնեն լավ որակի արտադրանք, սովորեն, միևնույն ժամանակ, վայելեն այդ րոպեները: «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել