«Երեկ ռուսական, ապա ադրբե­ջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամա­նակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարած­քների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավոր­ման համար»: Իսկ եթե դրան ավելաց­նենք նաև Նալբանդյանի ելույթից մի քանի հատված, իրավիճակն ավելի կհստակվի: Ասենք՝ այս մասը. «Հայա­ստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունք­ները՝ որպես բանակցությունների հիմք»: Կամ «Բանակցային գործըն­թացի շուրջ մեր մոտեցումները հա­մահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը»: Եվս մեկ հատված. «Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպում­ների արդյունքներով հայտարարու­թյուն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիք­ները, և որքան համահունչ են միջա­զգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»: Սակայն ընդամենը օրեր առաջ ամերիկյան համանախագահ Հոգլանդի հայտա­րարությունը մեկնաբանելիս իշխա­նական բանախոսները մեզ հավաս­տիացնում էին, որ հողերի հանձնման հարցը չի կարող բանակցությունների առանձին առարկա լինել: Որ առանց Արցախի անկախության ամրագրման հողերի վերադարձի մասին խոսք լի­նել չի կարող: Որ հենց այդ հողերն են Արցախի անվտանգության «երաշ­խավորը», և դրանք վերադարձնելու պարագայում մենք կզրկվենք մեր մի­ակ հաղթաթղթից: Դրանք հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի: Եվ մենք պատերազմում հաղթողից կվե­րածվենք խաղաղություն մուրացողի»,- գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել