Operativ.am-ը գրում է․

Գերմանիայի բնակչի սեռական օրգանը Վորմս քաղաքի մարզասրահներից մեկում մնացել է ծանրաքաշի մեջ: Այս մասին տեղի հրշեջները հայտնել են ֆեյսբուքյան իրենց էջում: Այս մասին գրում է Life.ru-ն:

Փրկարարները կանչով ժամանել են հիվանդանոց, որտեղ դիմել էր մարզիկը օգնության համար, որպեսզի 2.5 կգ քաշով մետաղը հեռացնեն նրա սեռական օրգանից: Դրա համար արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ստիպված են եղել կտրող գործիք օգտագործել: Վիրահատությունը գրեթե 3 ժամ է տևել:

Տուժածը հրաժարվել է խոսել այն մասին, թե ինչպես է ծանրաքաշը հայտնվել այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել