Armtimes.com-ը գրում է.

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովը:

Այս տարի համաժողովին, ըստ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է ավելի քան 1800 մարդ՝ 71 երկրից: Ներկաների թվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր եւ հոգեւոր առաջնորդներ:

Համահայկական անունը կրող միջոցառմանը, թերեւս, հրավիրված չեն եղել ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ ԱԺ կամ Երեւանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավել եւս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու»,- մասնավորապես, գրել է պատգամավորը:

Թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ: 

- Տիկին Թանդիլյան, նախ խնդրում եմ մեկնաբանել այն հանգամանքը, որ «Ելք» կուսակցությունների դաշինքին չեն հրավիրել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին: Իշխանություններն արդյո՞ք զգուշություն են դրսեւորել ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայությունից:

- «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին չհրավիրելով իշխանությունները, ըստ էության, փաստել են, որ սա ոչ թե համահայկական միջոցառում է, այլ իր բնույթով իշխանական է եւ միտված է սփյուռքին ցույց տալու, որ Հայաստանի իշխանությունները երկիրը տանում են զարգացման ճիշտ ուղղությամբ, եւ որ այդ ուղղությանը ընդդիմախոսներ չկան: Ըստ իս, սա իրենց կողմից ոչ թե զգուշավորություն է, այլ ընդդիմադիր ձայնի միտումնավոր մեկուսացում: Բնական է, որ մենք ներկայացնելու էինք զարգացման մեր տեսլականը ի հակադրություն իշխանությունների որդեգրած ձախողված ուղուն: Իսկ իշխանությունները անհանդուրժող եւ մեծամիտ են իրենց կարծիքներից տարբերվող կարծիքների եւ տեսակետների նկատմամբ:

Սփյուռքի նախարարությունն էլ ամենավատ աշխատող նախարարություններից մեկն է, որը բացի «1000 դոլար՝ բանկերում» պատկերացումներից այն կողմ այլ տեսլական չունի Հայաստան-Սփյուռք համագործակցության կամուրջների եւ հնարավորությունների մասին: Դրա արդյունք ու սփյուռքահայության անգնահատելի «know-how»-ն կորսված է, որը կարող էր Հայաստանը բարձրացնել զարգացման այլ մակարդակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել