Մեզ հաճախ թվում է, թե մենք գիտենք, թե ինչի վրա են տղամարդիկ ուշադրություն դարձնում: Սակայն որոշ բաներ մենք անտեսում ենք, իսկ այ նրանք՝ ոչ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 բան, ինչի վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում, իսկ դուք՝ ոչ:

#1 Որքան շատ եք դուք ուտում

Այո՛, որքան շատ եք ուտում և ինչպես եք դա անում: Հարցն այն չէ, որ նա անհանգստանում է, թե դուք շատակեր եք, պարզապես նա ուզում է իրականությունն իմանալ:

#2 Որքան շատ դիմահարդարում եք դուք կրում

Հիմնականում տղամարդիկ սիրում են քիչ դիմահարդարում, քանի որ այսպես նրանք մոտավոր պատկերացնում են, թե ինչպիսին եք առանց դիմահարդարման: Բնական է, որ նա չի ցանկանում շոկ ապրել քո արտաքին տեսքից՝ քեզ առանց դիմահարդարման տեսնելով:

#3 Ինչ եք ըմպում

Ինչ եք խմում, խմում եք ալկոհոլ առհասարակ, թե ոչ, և որքան շատ. սրանք հարցեր են, որ նրանց հուզում են:

#4 Ձեր հագուստի գույները

Ոչ բոլոր տղամարդիկ են սրա վրա ուշադրություն դարձնում, սակայն կան և այդպիսիները: Իրականում այն գույները, որ մենք նախընտրում ենք, շատ բան են պատմում մեր ներաշխարհի մասին:

#5 Ձեր հոբբին

Սա շատ կարևոր է: Եթե դուք չունեք հետաքրքրություններ, ապա դուք նրա համար ձանձրալի կլինեք: 

#6 Ձեր ժպիտը

Ինչպես եք ժպտում, երբ, ինչի վրա, անկեղծ եք ժպտում, թե ձևական. այս ամենը նրանք նկատում են:

#7 Ձեր միմիկան

Միմիկան շատ ավելի խոսուն է, քան այն, թե ինչ են մենք ասում, քանի որ միմիկան բնական երևույթ է և հիմնականում մենք այն չենք կարողանում կառավարել:

#8 Ձեր տարօրինակությունները

Բոլորն էլ ունեն իրենց տարօրինակությունները, և շատ կարևոր է գտնել մեկին, ում տարօրինակությունները կհամապատասխանեն ձերին և ում տարօրինակություններին դուք կարող եք հարմարվել: 

#9 Ինչ եք դուք լսում

Մեր օրերում անհնար է պատկերացնել մեկին, ով առհասարակ ոչ մի երաժշտություն չի լսում: Բոլորս էլ ունենք մեր նախընտրած ժանրը և սիրելի երգերը, ուստի ցանկանում ենք մեր կողքին տեսնել մեկին, ում ճաշակը համապատասխանում է մերին:

#10 Ինչն է ձեզ անհանգստացնում, իսկ ինչը՝ երջանկացնում

Նրա համար կարևոր է, թե ինչին եք դուք ուշադրություն դարձնում, ինչի վրա եք կենտրոնանում, ինչից եք նյարդայնանում, իսկ ինչից՝ ուրախանում: Պետք չէ սա թաքցնել, թող իմանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել