Իրանը սեփական արտադրության 10-տոննայանոց ոչ միջուկային ռումբ ունի, որն իր հզորությամբ գերազանցում է ամերիկյան «բոլոր ռումբերի մորը»: Այս մասին IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ ռումբը մշակել է պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը Իրանի Ռազմատիեզերական ուժերի հրահանգով: Հաջիզադեն նշել է, որ իրանական նոր զենքը մեծ ավերիչ կարողություն ունի: «Եթե ԱՄՆ-ը «բոլոր ռումբերի մայր» ունի, ապա Իրանը «ռումբերի հայր» ունի»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել