Կա սպիտակ մազերը քողարկելու 2 հրաշալի միջոց, ներկայացնում ենք ստորև։ Առաջին լուծումը կարտոֆիլով մածուկն է:

Պատրաստումը՝
Մաքրեք 5-6 հատ միջին չափի կարտոֆիլ, նախընտրելի է՝ օրգանական, կեղևը 2 բաժակ ջրով լցրեք կաթսայի մեջ:

Նախ լվացեք ջրով: Հետո կարտոֆիլի կեղևով լուծույթը եռացրեք 15-20 րոպե:

Կաթսան վերցեք կրակի վրայից, թողեք միջոցը սառի: Ջուրը քամեք մեծ ամանի մեջ: Կեղևը դեն նետեք:

Լուծույթը պահեք հերմետիկ ապակե շշի մեջ: Լավ բույրի համար մի քանի կաթիլ եթերայուղ ավելացրեք՝ խնկունու կամ նարդոսի:

Մազերը լվացեք ինչպես սովորաբար՝ շամպունով և կոնդիցիոներով:

Կարտոֆիլի մածուկանման ջուրը մերսելով քսեք մազերին: Մազերը մի ողողեք: Մազերը չորացրեք ինչպես սովորաբար:

Բուժումն ամեն օր կրկնեք կամ շաբաթական 2-3 անգամ առնվազն 2 ամիս:

Առաջին մի քանի պրոցեդուրայից հետո արդյունք չեք տեսնի, ուստի համբերատար եղեք:

Ահա սպիտակ մազերի դեմ բնական միջոցի երկրորդ փուլը, դա կապված է սննդի հետ:

Բաղադրիչները՝

  • 3 պճեղ մաքրած սխտոր
  • 1 կգ հում օրգանական մեղր
  • 4 օրգանական կիտրոն
  • 200 մլ օրգանական կտավատի յուղ

Պատրաստումը՝

  • Սխտորը և կիտրոնը կտրտեք տարայի մեջ:
  • Ավելացրեք մեղրը և կտավատի յուղը:
  • Լավ խառնեք:
  • Միջոցը պահեք ապակե տարայով սառնարանում:

Օգտագործումը՝
Կերեք 1 ճ. գ. մեղրով լուծույթ ուտելուց առաջ օրական երկու անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել