Operativ.am-ը գրում է․

Մոլորակի՝ թերասնումից տառապող բնակիչների թիվն ավելացել է մինչև 815 միլիոն և կազմել 11 տոկոս, ասվում է ՄԱԿ-ի հինգ հումանիտար կազմակերպությունների «Պարենային անվտանգության և սնվելու հետ կապված իրավիճակն աշխարհում» զեկույցում, որն այսօր ներկայացվել է Հռոմում:

Սովի մասշտաբները կրճատվում Էին տասը տարվա ընթացքում, բայց այսօր դրա աճը պայմանավորված է զինված հակամարտությունների թվի ավելացմամբ և կլիմայի փոփոխությունների հետևանքներով, նշվում է ընդգրկուն զեկույցում, որը կազմել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ), Համաշխարհային պարենային ծրագիրը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Նրանց զեկույցն առաջին անգամ Է գնահատում պարենային անվտանգությունը՝ մինչև 2030 թվականը սովի վերացման ՄԱԿ-ի պլանների համատեքստում:

«Զեկույցը միանշանակ նախազգուշացնում է, որ մինչև 2030 թվականը սովից և ոչ լիարժեք սննդից զերծ աշխարհի կառուցումը, դյուրին չի լինելու», - ասում են դրա կազմողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել