Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո առաջարկել է անջատել համացանցը՝ ահաբեկիչների դեմ պայքարի համար։ Այս մասին նա գրառել է թվիթերյան իր էջում:

«Անհաջողակ-ահաբեկիչների հետ անհրաժեշտ է ավելի կոշտ վարվել։ Նրանց հիմնական գործիք է հանդիսանում համացանցը, մենք պետք է անջատենք այն և կիրառենք ավելի լավ»,-գրել է նա։

Պայթյունը տեղի է ունեցել լոնդոնյան «Փարսոնս-Գրին» մետրոկայարանում ծանրաբեռնված ժամի։ Ոստիկանությունում հայտարարել են, որ վագոնում ինքնաշեն ռումբ է պայթել։ Սքոթլանդ-Յարդը դիտարկում է միջադեպը որպես ահաբեկչություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել