Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն արդեն պատմել է, որ դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը Երեւանում է եւ վիրահատել է քիթը, իսկ այսօր նրա հետ զրուցել ենք երեւանյան ժամանցի, փոքրիկի եւ ամուսնու հետ Երեւանում ապրելու մասին:

«Ինչպես շատերն են նկատում, հաճախ եմ գալիս Երեւան, քանի որ շատ եմ կարոտում հարզատներիս ու իմ սիրելի քաղաքը: Ամուսինս էլ դեմ չէ, որ շուտ-շուտ գամ, ավելին`շատ ժամանակ, երբ կարոտում է Երեւանը, բայց գործերի պատճառով չի կարողանում գալ, ինձ է ուղարկում»,- ժպիտով պատմեց Մարիամ Մելիքյանը:

Դերասանուհու խոսքով` ինքն ու ամուսինը որոշել էին այս ամռանը հանգստի չմեկնել բալիկի շատ ակտիվ լինելու պատճառով, սակայն ի վերջո հասկացել են, որ հանգստի կարիք կա.

«Հատկապես ամուսինս չէր կարող առանց մի քանի օր հանգստանալու, այնպես որ ստիպված եղանք մեր շատ ակտիվ ու չարաճճի փոքրիկի հետ մեկնել ծով, ինչպես անցյալ տարի: Դե իսկ ծովափնյա հանգստից հետո որոշեցի, որ պետք է նաեւ Երեւան գամ, իսկ ավելի ուշ մեզ կմիանա նաեւ ամուսինս»,- ընդգծեց նա:

Մարիամ Մելիքյանի խոսքով` երեւանյան ժամանցն իր համար շատ հաճելի է, քանի որ իրեն են ընկերակցում ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել