Life.tert.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելի ավարտից հետո չի նկարահանվում նոր հեռուստասերիալում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս փուլում նկարահանումների առաջարկներ ստացել է, սակայն չի ընդունել, քանի որ զբաղված է այլ գործերով։

«Այս փուլում հայաստանյան ոչ մի նախագծում չեմ նկարահանվի։ Ես շարունակում եմ ինտենսիվ աշխատել, սակայն դեռ չեմ կարող բացահայտել, թե ինչի ուղղությամբ։ Մի քանի օրից հանդիսավոր կերպով կհայտարարվի այդ մասին։ Միայն կասեմ, որ շատ մեծ նորություն է սպասվում։ Հայաստանը նման փորձ երբևէ չի ունեցել»,– ասաց նա։

Ժամանակին մտահղացում կար, որ դերասանուհի Մերի Հակոբյանը և Շուշանը վիդեոբլոգ սկսեն։ Տաթև–Շուշան–Մերի եռյակն այժմ չի խոսում իրենց հարաբերությունների մասին։ Շուշանն անհատական վիդեոբլոգ սկսելու ցանկություն ունի, սակայն ոչ Հայաստանում։ «Եթե ամեն ինչ իր հունով գնա,  հնարավոր է` սկսեմ վիդեոբլոգ։ Այդ գաղափարն ինձ դուր է գալիս, սակայն այն դեպքում, եթե հնարավոր լինի կիրառել ոչ միայն Հայաստանի սահմաններում։ Օրինակ, շրջագայությունների շարք լինի, որի ընթացքում վիդեոբլոգ կվարեմ։ Հայաստանյան պայմաններում նման բան անել չեմ ուզում»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել