Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, կա սպանված։ Քիչ առաջ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպանվածը Ալավերդու բնակիչ է՝ 1974թ․ ծնված Գ․Մ․-ն, վիրավորը նույնպես Լոռու մարզի բնակիչ է՝ 1974թ․ ծնված, նրան տեղափոխել են հիվանդանոց եւ բժշկական օգնություն ցուցաբերել։ Կրակոցներից վայրկյաններ անց ֆիքսվել է արագ սլացքով դեպքի վայրից հեռացող մեքենա։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել