««Ժամանակ»-ի տեղեկություն­ներով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքա­պետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:  ՀՀԿ-ի այս ընտրությունը ամենավառ ապացույցն է այն բանի, որ Աբրահա­մյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աբրահամյանների ընտա­նիքին մոտ կանգնած մեր աղբյու­րը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել