Նախկինում փոքր-ինչ չէի ընդունում, որ Երևանում նորմալ չի կարելի հեծանիվ քշել: Արդեն երեք օրանոց սեփական փորձ ունեմ ու միանշանակ հաստատում եմ: Ո՛չ փողոցները, ո՛չ մայթերը ենթադրաբար ու ըստ էության չեն նախատեսված հեծանիվների համար: Անակնկալ դեմդ հայտնվող մարդիկ, հետ ու առաջ գնացող, կին դամբուլ վարորդներով մեքենաներ, յախշի գոնկեք անող պոռճոներ ու սենց ինչ-որ խառը վիճակ: Երևանում ու ընդհանրապես Հայաստանում ոչ մեկ դեռևս չի պատրաստվում հեծանիվն ընկալել որպես փոխադրամիջոց, այլ ոչ թե զուտ զվարճանքի տարբերակ - հեծանվային հատկացված առանձին մայթուղու օղակաձև այգու մասին կարծիք չասեմ, այն դաժան կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել