Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կալիֆորնիայում Apple-ը կներկայացնի առնվազն 3 նոր iPhone: Արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում այն մասին, թե ինչ տեսք և ֆունկցիաներ կունենան նոր iPhone-ները, ինչպես նաև՝ որքան կլինի դրանց արժեքը։ Արդեն հայտնի է, որ թողարկվելիք 3 նոր սմարթֆոնները կունենան համապատասխանաբար iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X անվանումները։ Ի դեպ՝ iPhone X-ը կլինի ամբողջովին նոր դիզայնով և, իհարկե, ավելի թանկ։

Այս անգամ Apple-ն էլ ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր նոր արտադրանքներին, քանի որ ժամեր անց թողարկվող iPhone-ները հատկանշական են․ դրանց թողարկմամբ նշվելու է iPhone-ների 10-ամյակը։ Հիշեցնենք, որ երբևէ առաջին iPhone-ը թողարկվել է 2007 թվականին։

Տարբեր կայքերում շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր սմարթֆոնները կարժենան ոչ պակաս, քան 1,000 ԱՄՆ դոլար՝ հասնելով մինչև անգամ 1,200 դոլարի։

Մինչ ժամեր անց Կուպերտինոյում կկայանա iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի և iPhone X-ի շնորհանդեսը, ձեզ ենք ներկայացնում այն ամենը, ինչ ակնկալվում է, որ կունենան նշված սմարթֆոնները՝ ըստ հայտնի վերլուծաբանների։

Apple is expected

Apple-ն այս անգամ առավել կենտրոնացել է iPhone X-ի վրա, քանի որ iPhone 8-ն ու iPhone 8 Plus-ն ընդամենը կլինեն համապատասխանաբար iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի կատարելագործված տարբերակները։ Սպասվում է, որ iPhone X-ը կունենա դիմային հատվածում ծայրից ծայր էկրան` ավելի փոքր մետաղային շրջանակով, իսկ էկրանը պատրաստված կլինի OLED կոչվող տեխնոլոգիայով, ինչը թույլ կտա խնայել ավելի շատ էներգիա։

The completely new

Ծայրից ծայր սփռված էկրանը հնարավորություն կընձեռի ունենալ ընդհանուր առմամբ նույն չափի սմարթֆոն՝ առավել մեծ էկրանով։ Այսինքն՝ մետաղյա շրջանակի հաշվին մեծացվել է բուն էկրանը։ Ավելի մեծ էկրանն էլ իր հերթին կունենա ցուցադրման ավելի մեծ բանաձև՝ 1125x2436։

This design would

Նաև ակնկալվում է, որ iPhone X-ի դիմային տեսախցիկը ևս կունենա 3D հնարավորություն՝ թույլ տալով անել առավել կենդանի լուսանկարներ և վիդեոներ։ Հայտնի է, որ սմարթֆոնը կունենա նոր ֆունկցիա՝ տեսախցիկի միջոցով տիրոջ դեմքը ճանաչելու հնարավորություն։ Սա կա՛մ կփոխարինի մատնահետքի սկաներին, կա՛մ էլ կհամալրի հեռախոսի պաշտպանության եղանակները, այսինքն՝ կկարողանաք ընտրել՝ ձեր iPhone-ն անծանոթներից պաշտպանել ձեր մատնահետքո՞վ, թե՞ դեմքով։ Ի դեպ՝ այդ նոր ֆունկցիան կկոչվի Face ID:

Image result for iphone x face id

Ետևի տեսախցիկները, ինչպես iPhone 7 Plus-ի դեպքում է, կլինեն երկուսը, սակայն այս անգամ՝ հորիզոնական դասավորվածությամբ։

The rear camera will

iPhone 8-ի՝ ծայրից ծայր էկրան ունենալու հետ մեկտեղ, կանխատեսվում է, որ այլևս չի լինի Home կոճակը։ Փոխարենը այն ներկառուցված կլինի էկրանի մեջ։

With a new edge

Սակայն անհայտ է՝ արդյոք մատնահետքի սկաները ևս ներկառուցված կլինի էկրանի մե՞ջ, թե՞ Face ID-ի առկայության դեպքում կհանվի մատնահետքի սկանավորման ֆունկցիան։

unclear whether the

Նոր iPhone-ները կաշխատեն iOS 11 օպերացիոն համակարգով, որը շուտով հասանելի կլինի նաև Apple-ի՝ նախկինում թողարկած iPhone-ների և iPad-ների համար։

On the software side

iOS 11-ը ևս ամբողջովին նոր տեսք կունենա՝ ղեկավարման վահանակի նոր տեսքով, էկրանը նկարելու (screenshot) նոր գործիքներով և Սիրի օգնականի կատարելագործված հնարավորություններով։

iOS 11 is a significant

Հավանաբար նոր iPhone-ը լիցքավորելու համար անհրաժեշտ չի լինի լիցքավորիչը լարով միացնել վարդակին։ Փոխարենը կկարողանաք ձեր նոր սմարթֆոնը լիցքավորել անլար ռեժիմով՝ այն ուղղակի տեղադրելով անլար լիցքավորիչի վրա։

You may not have

Սակայն միգուցե մի փոքր սպասելու կարիք լինի։ Վերլուծաբաններն ասում են, որ Apple-ը մատահետքի սենսորի հետ խնդիրներ ունի, ինչի պատճառով iPhone 8-ի վաճառքը կարող է հետաձգվել։ Վաճառքը կարող է սկսվել ոչ շուտ, քան հոկտեմբերին։

And you might have

Լուրեր կան, թե iPhone X-ը հասանելի կլինի միայն սև գույնով, սակայն վելուծաբան Մինգ-Չի Քուոն պնդում է, որ այն հասանելի կլինի սև, արծաթագույն և պղնձագույն տարբերակներով։

Some rumors have

Դե, բնականաբար, նոր iPhone-ները, ինչպես իրենց նախորդող ամենավերջին տարբերակները, չեն ունենա ականջակալի՝ 3․5 մմ տրամագծով մուտք, փոխարենը կրկին հնարավոր կլինի ականջակալները միացնել լիցքավորիչի համար նախատեսված մուտքով։

And no

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել