Այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, որն անցնում էր լարված մթնոլորտում, Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը` Ծիտ մականունով, հեգնել է Ելք խմբակցության անդամներից Անահիտ Բախշյանին` նրան Անո և «պարոն Բախշյան» դիմելով: Նրան փորձել են կարգի հրավիրել Ելք դաշինքի անդամները, որոնց հետ նույնպես «ծիտը» լեզվակռվի մեջ է մտել։

Օրինակ՝ այլ երկրներում նման իրավիճակներում Ծտին կամ նման այլ մականունավորի պարզապես քացիներ տալով կշպրտեին դուրս, վերջում էլ ամբողջ երկրով խայտառակ կանեին ու ազգի մինչև 15 տարեկաններին կուղղորդեին թքել նրանց վրա։ Սա նրանից է, որ ինչքան փողոցներում խուժան դառմայեդներ ու պարապ հաստավիզներ կան, բերում ու դնում են աթոռներին։ Սա ի՞նչ պահելաձև է, ո՞վ է ընդհանրապես նման իձիոտներին թողել մտնել քաղաքական ասպարեզ։ Ճիշտ է, նորություն չէ Հայաստանում քաղաքական պրոցեսները պլինտուսի մակարդակի իջեցնելը, սակայն սա չափազանց արատավոր երևույթ է, որը կյանք ունենալ չի կարող։

Բախշյանի ունեցած ավանդի կեսի չափով եթե Ծիտը, շատ բան չեմ ասում, ուղեղ ունենար, կհասկանար մոտավորապես, թե որտեղ է նստած։ Ես չեմ զարմանա, որ Սահակյանն անգամ չիմանա Երևանի տեղը քարտեզում, բայց, ինչպես ասում են, բախտը տխմարներին կրկնակի է ժպտում։ Ամենացավալին այն է, որ սրա նմանին որքան էլ բացատրես, միևնույն է, չի հասկանա, թե ինչու է տգեղ հանրային դաշտում նման պահելաձևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել