Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը կալանքից ազատ է արձակվել, սակայն դժվար թե Ադրբեջանից երեքշաբթի արտաքսվի։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։

«Դեռեւս ոչ մի նորություն։ Լապշինն ազատ է արձակվել։ Սակայն դժվար թե երեքշաբթի Ադրբեջանից արտաքսվի»,– ասել է Չերնինը։

Հարցին, թե  ինչ խոչընդոտներ կան Լապշինի արտաքսման հարցում, փաստաբանը պատասխանել է, թե ոչինչ չի կարող ասել այդ կապակցությամբ։

«Լապշինը 80 տոկոս հավանականությամբ այսօր Ադրբեջանից չի արտաքսվի։ Կեսօրից հետո ամեն բան պարզ կլինի»,– ասել է փաստաբանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել