ՀՀ ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձևավորել: Բոլորը շունչները պահած՝ սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանն ում է «զոհաբերելու» հաջորդիվ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը ևս որոշ ժամանակ անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, և փոխարենը կնշանակվի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը: Մ. Հակոբյանն իր մտերիմների շրջապատում ակնհայտ ցույց է տալիս, որ իր նկատմամբ նման վերաբերմունքն անարդար է: Եւ, որպեսզի ընդգծի իր առավելությունը «ջահելների» նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին սկսել է դեմոնստրատիվ քայլերով ի ցույց դնել, որ զինվորական հարցերում որոշում կայացնողն ինքն է, այլ ոչ թե Վ. Սարգսյանը, որը կարող է զուտ ներկա գտնվել որևէ նիստի:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել