Yerkir.am-ը գրում է.

Սեպտեմբերի 9-ին Դիլիջանում կայացած «Մշակութային վերածնունդ» խորագիրը կրող արվեստի և արհեստի համահայկական փառատոնին փառատոնին ներկա է եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 

Նախարար շրջել է տաղավարներով և ծանոթացնել փառատոնի շրջանակներում ցուցադրված գորգարվեստի բացառիկ նմուշներին, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններին` կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ազգային խոհանոց:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը: 

«Նման համահայկական միջոցառումները, երբ իրականացվում են Երևանից դուրս, խթան են դառնում զբոսաշրջության զարգացման համար: Ինչպես նկատեցինք, այսօր այստեղ են եկել ինչպես սփյուռքահայեր, այնպես էլ՝ զբոսաշրջիկներ: Այստեղ ներկայացված են Հայաստանի մարզերը, Արցախը, յուրաքանչյուրը ներկայացել է իր տարածաշրջանին բնորոշ արհեստագործական և արվեստի նմուշներով: Մենք պետք է հասնենք նրան, որ նման միջոցառումները դառնան մեծ ու ավելի ընդգրկուն: Այս փառատոնները խթանում են ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին զբոսաշրջությունը: Կարևոր է նաև, որ մարզերի միջև ներքին ճանաչողությունը բարձրանա, որ մարդիկ հայտնաբերեն, թե երկրի ներսում մենք ինչ հրաշալի զբոսաշրջային վայրեր ունենք»,- նշել է Սուրեն Կարայանը:

«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական փառատոնը կազմակերպվել է «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ» ընկերության, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: 

Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունները, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի, ԱՀ մշակույթի նախարարությունները և Դիլիջանի քաղաքապետարանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել