Երեկ իմ աչքի առաջ մի քանի հոգու ոստիկանները ուղղակի գողանում էին մարդկանց առաջին գծից: Ասացի` տեսնես քանի հոգու են տենց գողացել ու քանիսի՞ն են բաց թողել: Մտածեցի` ոնց էլ չլինի, գոնե Րաֆֆու ֆեյսբուքյան էջում հաստատ մանրամասն նյութեր կլինեն այդ մասին: Մտա Րաֆֆու էջը ու ի՞նչ տեսնեմ... Նույնիսկ մի նյութ էլ չկար մարդկանց առևանգման մասին: Դրա փոխարեն Րաֆֆու, իբր, առաջին գծում եղած լինելն են PR-ում: Ավելին` «դեպի Բաղրամյան 26 - միացեք հիմա ժողովուրդ» բովանդակությամբ գրառում տեսա: Ո՞ւմ եք ի՞նչ ուզում համոզել: Գրում եք` դեպի Բաղրամյան 26, բայց Րաֆֆին երեկ թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Բաղրամյան փողոցի սկզբնամասում հայտարարում էր, որ ինքը Բաղրամյան 26 չի գնալու, իրան պետք չի դա, իսկ հետո մարդկանց ընդվզումը կանխելու նպատակով Ծիծեռնակաբերդ ա գնում: Չնայած դրան՝ ժողովրդի մեծ մասը, չենթարկվելով Րաֆֆուն, մնում ա Բաղրամյան փողոցի սկզբնամասում: Ծիծեռնակաբերդից վերադառնալով, երբ արդեն ժողովրդի մեծ մասը ցրված ա լինում Բաղրամյանից, իսկ մնացած մասը ոչ մի կերպ չի ենթարկվում Փոստանջյանի կողմից Ազատության հրապարակ գնալու կոչին, Րաֆֆին կրկին իր «զորավարին» համոզում ա, որ թող ոստիկանները բացեն Բաղրամյանը ու ժողովրդի մնացած մասի հետ ինքը ընդամենը կպտտվի Բաղրամյանով, իսկ դրանից հետո մարդկանց «բարի գիշեր» կմաղթի: 
Ամբողջ իրականությունը էս ա եղել: Հիմա եկել եք, Րաֆֆու անունից ասում եք` գնում ենք Բաղրամյան 26, հետո էլ ասում եք` առաջին գծում ա ինքը եղել, որ ի՞նչ անեք... Լավ կլինի ձեր պաշտոնական էջերով առևանգված մարդկանց մասին տեղեկություն տարածեք, այլ ոչ թե Բաղրամյան 26 գնալու ցանկությունը Րաֆֆուն վերագրեք ու իրեն էլ առաջին գծում դասեք: Էդ մարդը, այո, եղել ա առաջին գծում, բայց միայն իր «զորավարի» հետ Ծիծեռնակաբերդ գնալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել