Զուգարանակոնքին նստած 27-ամյա Լորեն Բոդդին ոտքի շրջանում ցավ զգաց և նկատեց, որ այն այտուցվել է: Երբ վերջապես որոշեց գնալ հիվանդանոց, բժիշկները երկար ժամանակ չէին հասկանում, թե ինչն է այտուցի պատճառը և ի վերջո որոշեցին վիրահատել: Արդյունքում պարզվեց, որ նրան սարդն է խայթել:
Բայց այդ ամենով ընտանիքի արկածները չվերջացան:
Մինչ Լորենին վիրահատում էին, երեխաների հետ էր մնացել նախկին ամուսինը, ում նենգ միջատը ևս չխնայեց ու խայթեց նրա․․․ ամորձիները: Հաջորդ զոհը դարձավ Լորենի որդին, ում սարդը խայթեց թևից: Բայց սրանով ևս մղձավանջը չավարտվեց:
Հիվանդանոցից վերադարձած Լորենին սարդը ևս մեկ անգամ խայթեց, այս անգամ՝ մեջքից: Ու նորից վիրահատության անհրաժեշտություն առաջացավ:
Դրանից հետո մի քանի շաբաթ Լորենը ողջ տունն իրար խառնեց և գտավ այդքան անախորժություններ պատճառած միջատին: Եվ մինչ հողաթափով կհավասարեցներ գետնին, հասցրեց լուսանկարել նրան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել