Ցանկանում ես ինչ-որ բան անել, որպեսզի ցույց տաս, թե որքան թանկ է սիրելիդ քեզ համար: Ահա մի քանի հաճելի անակնկալների ցուցակ, որոնք շատ ժամանակ և էներգիա չեն խլի, բայց հաստատ նրան անտարբեր չեն թողնի:

Ռոմանտիկ ընթրիք: Սա ամենահայտնի «անակնկալն» է: Իհարկե պետք չէ ավանդույթ դարձնել, բայց գոնե երբեմն ուրախացրու սիրելիիդ նրա սիրելի ուտեստով: Ավելացրու լավ գինի, ռոմանտիկ երաժշտություն, և անակնկալը կստացվի:

Պիկնիկ: Եղանակը դեռևս այդքան էլ ցուրտ չէ. գնացեք քաղաքից դուրս կամ մոտակա այգի: Նախապես պատրաստիր համեղ ուտելիքների զամբյուղ, տաք ծածկոցներ և կրկին լավ գինի:

Ձեր ալբոմը: Եթե նա ռոմանտիկ է, ապա հաստատ կուրախանա ձեր և ձեր հարաբերությունների մասին հենդ-մեյդ ալբոմին: Ավելացրու լուսանկարներ, սիրային նամակներ, կինոյի տոմսեր և ձեր սիրո պատմության այլ «մանրուքներ»:

Նրա սիրելի երաժշտությամբ ձայնասկավառակ: Հավաքիր նրա ամենասիրելի երգերի ձայնասկավառակը: Կարող ես մի քանի տարբերակ պատրաստել` հանգստացնող, առույգացնող և այլն:

Քո լուսանկարը: Եթե հաճախ եք միմյանցից բաժանվում, ապա սա շատ արդիական «անակնկալ» կլինի:

Փոքրիկ հաճելի մանրուքներ: Պարզապես ուրախացրու սիրելիիդ, առանց որևէ առիթի: Եթե վիճել եք, «Կներես» մակագրությամբ բացիկ գնիր, եթե ցանկանում ես արտահայտել զգացմունքներդ, այլ բան մտածիր: Չէ՞ որ հենց մանրուքներն են պահում մեր հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել