ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը զգուշացնում է՝ աշխարհում ստեղծվել է վերջին 30 տարում ամենավտանգավոր իրավիճակը: Բրիտանական Guardian-ին տված հարցազրույցում Սթոլթենբերգն ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների, միջազգային ահաբեկչության վտանգի և Ռուսաստանի կոշտ քայլերի հետևանքով աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի անկանխատեսելի են դարձել:

Սթոլթենբերգը նաև մտահոգություն է հայտնել հաջորդ շաբաթ մեկնարկող Ռուսաստան-Բելառուս համատեղ զորավարժությունների հետ կապված: Նրա խոսքով՝ սառը պատերազմի ավարտից ի վեր Մոսկվան չի ապահովել միջազգային դիտորդների լիարժեք ներկայություն որևէ զորավարժության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել