Հատուկ ծառայությունները դեռ էն գլխից պինդ բռնեցին նրա անկախացող վզից: 
Հերթով մեկուսացնելով չենթարկվողներին և վտանգ ներկայացնող ղայդին տղերքին` Մովսեսին, Արթուրին, Համբոյին, Վարդգես Պետրոսյանին և շատ այլոց...
Իսկ երբ որոշ տեղական գործակալներ ժամանակի ընթացքում սկսեցին գիտակցել, որ երգիրը իրենց արածի արդյունքում կործանվում է ու որոշեցին, որ փրկել է պետք` անմիջապես «չեզոքացվեցին»: Չեզոքացվեցին իրենց նման, իրենց համախոհ մյուսների ձեռքերով:
Այսօր էլ պետությունը տոտալ վերահսկողության տակ է: Ճիշտ է, տեղական գործակալների որակն է չափազանց ցածր, սակայն նրանց դրսից 100 տոկոսանոց պահում են: Մյուս կողմից էլ լավ է, որ անորակ են` անխոս կատարում են բոլոր հանձնարարությունները: Միակ բանը, որ անհագ ուզում են՝ փող և իշխանություն: Մնացած ամեն ինչի վրա` ազգ, պետություն, հայրենիք, թքած ունեն ԿԳԲ-ական տեղական շպիոնները, միայն փող և իշխանություն:
Սա է սրանց Աստվածը:
Եվ քանի գնում, ավելի մեծ հերթեր են գոյանում հատուկ ծառայությունների դռների մոտ, բոլորն են ուզում ծառայել, բոլորն են պատրաստ երգիրը ծախել, բոլորը..., բոլորն են փող ու իշխանություն ուզում, բոլորը թքած ունեն ազգ-պետություն-հայրենիքի վրա...:
Արևմտյան Հայաստանն էլ այդ ձևով ծախվեց` ծայրից ծայր:
Խուրդեցին երկիրը, դրին գրպանները ու հայդե արտասահման՝ մատնելով մնացածին ֆիզիկական բնաջնջման...
Տարածքը գնողին տեղի բնակչությունը պետք չէր...
Նույն ճակատագիրն էլ այս մի կտոր հողին է սպասվում, համենայն դեպս ամեն ինչ նույն սցենարով է գնում...
Պոռնիկների երկիր, Հայաստանս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել