Այսօր կպատմենք Հին Ռուսաստանում ամուսնական առաջին գիշերվա մասին:

Հին Ռուսաստանում յուրաքանչյուր տղամարդ կարող էր շոշափել հարսնացուին, ինչպես պետք է ամուսնական առաջին գիշերը լիներ: Նույնիսկ հարսին կարող էին մինչև ներքնազգեստը մերկացնել՝ շքեղությունը ցուցադրելու համար: Երբ հարսանիքը վերջանում էր, երիտասարդներն առանձնանում էին առանձին սենյակում, իսկ հյուրերն ականջ էին դնում և նայում դռան հետևից, որպեսզի նորապսակներն իրարով զբաղվեին, ոչ թե քնեին:

Սեքսը պետք է մինչև առավոտ տևեր, ինչին նպաստում էին հյուրերը, ովքեր սեքսուալ ենթատեքստով քառատողեր էին երգում, ամեն կերպ ոգևորում էին նորապսակներին: Առավոտյան փեսացուն և հարսնացուն անմեղությունից զրկվելու ապացույց էին ներկայացնում: Եթե փեսացուն չէր կարողանում իր «գործն» անել, փորձը կրկնում էր ևս երկու անգամ, եթե էլի չէր ստացվում, փեսացուին փոխարինում էին ավելի փորձառու տղամարդով: Որոշ գյուղերում ընդունված էր ամուսնական առաջին գիշերը փեսայի ավագ եղբայրների հետ անցկացնել, ովքեր օգնության էին գալիս եղբորը, եթե պետք լիներ:

Այնուամենայնիվ, Հին Ռուսաստանում նախամուսնական հարաբերություններ ևս հանդիպում էին: Որոշ երիտասարդներ հասցնում էին իրար հետ ապրել նախքան ամուսնանալը, նույնիսկ երեխաներ էին ունենում: Երիտասարդները միասին էին ապրում, կիսում էին փորձը, ունենում առաջնեկին, հետո եթե չէին մտափոխվում, կարող էին ամուսնանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել