Գլխացավը ամենատհաճ և նյարդայնացնող զգացողություններից մեկն է։ Տհաճությունն ու զայրույթն էլ ավելի է շատանում, երբ այն ի հայտ է գալիս աշխատանքի ժամանակ, երբ դուք ձեռքի տակ չունեք դեղահաբեր կամ երբ ինչ-ինչ պատճառներով չեք կարող դրանք ընդունել։

Այսօր BlogNews-ը Ձեզ է ներկայացնում մի պարզ մեթոդ, որի օգնությամբ կարող եք առանց դեղահաբերի ընդամենը 30 վայրկյանի ընթացքում ազատվել գլխացավից, սթրեսից և սրտխառնոցից։

Ազատվեք սթրեսից և սրտխառնոցից


Այս կետը տեղակայված է պուլսի զգացման վայրից մեկ մատնաչափ ներքև։

Ի՞նչ է պետք անել

Մյուս ձեռքի մատով սեղմեք այս կետը և այդպես պահեք 30 վայրկյան։ Կարող եք կետը սեղմելուն զուգահեռ նաև մերսել՝ օգտագործելով շրջանաձև շարժումներ։ Դուք խոր տհաճություն կարող եք զգալ այդ վայրում, սակայն դա չպետք է ցավոտ լինի։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա կարճ ժամանակ անց սթրեսն ու սրտխառնոցը կանհետանան։

... կամ փորձեք ճնշման մեկ այլ կետ


Այս անգամ պետք է սեղմել ձեռքի բութ մատի և ցուցամատի միջև ընկած հատվածը։ Պարզապես ուղղեք ձեռքը և պարզեք մատները. այդ երկու մատների միջև երևացող մկանը հենց այն կետն է, որը Ձեր անհրաժեշտ է։

Ի՞նչ է պետք անել

Այս կետը սեղմեք այնպես, որ սեղմող ձեռքի բութ մատը հայտնվի մյուս ձեռքի արտաքին մասում։ Պահպանեք ճնշումը 30 վայրկյան շարունակ, հետո փոխեք ձեռքերը և նույնն արեք մյուս ձեռքի համար։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, շատ կարճ ժամանակ անց գլխացավը կանհետանա։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. այս մեթոդն արգելված է հղի կանանց։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել