«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանը վստահեցնում է, որ կուսակցության հետ կապը պահում է՝ նեղացած չէ, պարզապես արձակուրդները համընկան իր պատգամավոր չլինելու հետ, և քանի ամիս է՝ շատ չի հանդիպում կուսընկերների հետ։ Նա հիմա ստեղծագործում է՝ աշխատում է հերթական գրքի վրա, նոթեր է գրում իր կյանքի, անցած ուղու մասին։ Իր ապրած ժամանակը բաժանել է 2 մասի՝ մինչ անկախությունը և անկախությունից հետո։ Ասում է, որ շատ բան կա գրելու, բայց պատգամավորության տարիներին գուցե հպանցիկ անդրադառնա, սակայն չի մանրամասնի։ «Թեպետ դեռ մեր օրերին չեմ հասել, հասնեմ՝ գուցե լինի ինչ-որ բան»։ Համլետ Հարությունյանը չգիտի, թե ինչ է վերնագրելու իր գիրքը, որն ընթերցողի դատին կներկայացնի 1 տարուց․ «Ես ապրել եմ երկու հասարակարգում, և ավելի շատ այդ հասարակարգերի համեմատությունն է լինելու»։ Սա Հարությունյանի 8-րդ գիրքն է լինելու՝ «Քաղաքական քառուղիներում», «Մեր Զորին» գրքերի կողքին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել