Tert.amLife-ը գրում է.
Երկարատև ընդմիջումից հետո երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերադառնում է նոր աշխատանքով։ Երգչուհին Դեր Հովայի հետ նոր տեսահոլովակ է նկարահանել «Դու պիտի ապրես» երգի հիման վրա։
 
Երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը, երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Դեր Հովան, տեսահոլովակը նկարահանել է Toot tv-ի նկարահանող խումբը, որի ռեժիսորը Բորիս Կիրակոսյանն է։
 
«Երկարատև դադարս ավելի քան արդարացված էր։ Ես շնորհակալ եմ, որ երկրպագուներս հասկանում են դա, որովհետև մայր լինելն այս աշխարհի ամենահաճելի, բայց և ամենապատասխանատու ու բարդ երևույթն է։ Նախընտրում եմ ինքս մեծացնել իմ բալիկին, այդ իսկ պատճառով իմ օրվա մեծ մասն իր հետ եմ անցկացնում։ Բնականաբար, այս ընթացքում ստեղծագործական շատ մտքեր են հղացել, որից մեկը օրեր առաջ ենք իրականացրել։ «Դու պիտի ապրես» երգի հիման վրա տեսահոլովակ ենք նկարահանել։ Երգը վաղուց էր պատրաստ, սակայն չէր ստացվում նկարահանել տեսահոլովակ»,– ասաց Հասմիկը։
 
Երգչուհու խոսքով`երգը սիրո մասին չէ։ «Այն ավելի գլոբալ թեմայի մասին է։ Հենց անվանումը շատ բան է ասում երգի մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել