Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի տարածքում սեպտեմբերի 7-ի առավոտյան հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ ՀՀ ԱԳՆ ունեցած տեղեկության` ավտոբուսի ուղևորներից 11-ը դիմել են բժշկական օգնության, սակայն մանրամասների դեռևս չեն տիրապետում: «Այս պահին ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբ լինեն մանրամասներ, կհրապարակենք»,- ասաց Բալայանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից էլ «Արմենպրես»-ին հայտնեցին, որ վթարը տեղի է ունեցել Վրաստանի Նատախտարի շրջանում: Դեսպանատունը քայլեր է ձեռնարկում մանրամասները պարզելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել