Ջրհոս

Ջրհոսները չափից դուրս գաղտնապահ են: Նրանք շատ դժվարությամբ են իրենց հոգին բացում զուգընկերոջ առաջ: Սա ոչ մի կերպ կապված չէ նրանց՝ ձեր հանդեպ տածած զգացմունքների հետ, դա պարզապես նրանց բնույթն է: Լիակատար մտերմության համար կարող են պահանջվել ամիսներ և անգամ տարիներ: Նրանց զուգընկերները պարզապես կորցնում են համբերությունը՝ կարծելով, որ Ջրհոսն իրենց վրա թքած ունի: Հարաբերություններում բավականաչափ մտերմություն չգտնելով՝ նրանք սկսում են դավաճանել Ջրհոսին, սակայն հազվադեպ են նրանից հեռանում, քանի որ Ջրհոսը հիանալի ընկեր է:  

Խեցգետին

Խեցգետինները հիանալի զուգընկերներ են, սակայն նրանց գերէմոցիոնալությունը հաճախ կարող է իրենց զուգընկերոջը դավաճանության մղել: Հաճախ նրանք կարող են առանց որևէ պատճառի դառնալ կոպիտ իրենց զուգընկերոջ հանդեպ: Բացի այդ՝ Խեցգետինը հաճախ կախվածության մեջ է ընկնում զուընկերոջից, ինչը նույնպես վերջինիս դրդում է դավաճանության, այդպիսով նա հարաբերություններից դուրս գտնում է ազատություն և հարգանք:

Կույս

Կույսն այնքան ուշադիր է բոլոր դետալների հանդեպ, որ չի կարողանում տեսնել ամբողջական պատկերը: Նվերներն ու ուշադրության այլ նշանները Կույսն ընկալում է իր զուգընկերոջից զատ՝ հաճախ մոռանալով նրան իր սերն ու ջերմությունը փոխանցել: Բացի այդ՝ Կույսը տառապում է ցածր ինքնագնահատականից և կարծում է, որ սիրո արժանի չէ: Այդ ամենի արդյունքում զուգընկերը պարզապես հոգնում է և գնում է ավելի ինքնավստահ մեկին փնտրելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել