Pastinfo.am-ը գրում է.

Գյուտարար Պետեր Մադսենը, ով մեղադրվում է շվեդացի լրագրողուհի Կիմ Ուոլլի ոչ դիտավորյալ սպանության մեջ, բացահայտել է նրա կործանման հանգամանքները: Ինչպես գրում է BT թերթը, լրագրողը պատահականության զոհ է դարձել. տղամարդը նրա առաջ պահում էր ստորջրյա նավի երկաթյա 70 կգ-անոց դուռը և այդ պահին սայթաքել է:

Ըստ Մադսենի, հարվածից աղջիկը մահացել է տեղում: Սկզբից տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել, սակայն հետո ջրասույզ է արել նավը: Նա հավելել է, որ այդ պահին ցանկանում էր ինքնասպան լինել, որովհետև իր խենթ էքսպերիմենտները մարդու մահվան պատճառ էին դարձել:

Գյուտարարը նշել է, որ լրագրողուհու հետ իր հարաբերությունները զուտ պրոֆեսիոնալ են եղել, և աղջիկը միայն ուզում էր հարցազրույց ունենալ իր հետ:


«Նաուտիլուս» ստորջրյա նավը՝ Պետեր Մադսենի ու Կիմ Ուոլլի հետ ծով էր դուրս եկել օգոստոսի 10-ի երեկոյան: Հաջորդ օրը գյուտարարը հայտարարել էր աղջկա անհետանալու, ինչպես նաև այն մասին, որ իրենց զբոսանքից հետո նավը տեխնիկական պատճառներով խորտակվել է: 10-ն օր անց նավը լրագրողուհու մարմնի հետ միասին հայտնաբերվել էր Դանիայի տերիտորիալ ջրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել